Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլն օգտագործեց իր շահերի համար

- in Ով ով է ..., Պնակալեզներ
236
ruben hayrapetyan

Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել:

Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչև հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել և 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու և չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:

Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Անկեղծ լինենքFederbet-ի և միջազգային մամուլի կարծիքը լիարժեքորեն կիսում են մեր երկրպագուները, ովքեր երեկ բոյկոտեցին Ռուբեն Հայրապետյանի «ներկայացումը», իսկ տրիբունաներում ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով: Հայաստանում գրեթե չկա երկրպագու, ով հավատա, թե մեր ազգային հավաքականն` իր այսօրվա բարոյահոգեբանական ճգնաժամով, կարող է խոշոր հաշվով հաղթանակ տանել անգամ Բելառուսի թույլ հավաքականի հանդեպ:

Խնդիրն այն չէ, որ մեր երկրպագուները դադարել են հավատալ Հենրիխ Մխիթարյանին և մյուսներին: Պարզապես Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը, հավաքականը զրկել է մոտիվացիայից, տեսլականից, երազանքներից:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք, ըստ էության, չունենք ազգային հավաքական, որովհետև աշխարհի առաջնության խմբային փուլում ձախողված թիմը կարելի է ասոցացնել ամեն ինչի, միայն թե` ոչ ֆուտբոլի, հաղթանակի հետ: Նման մրցաշարից հետո Ռուբեն Հայրապետյանը և նրա դրածո մարզիչ Արթուր Պետրոսյանը նվազագույնը պետք է հրապարակավ ներողություն խնդրեին ֆուտբոլասերներներից ու հրաժարական տային: Սակայն հաշվետվողականությունը, պատասխանատվությունը խորթ են օլիգարխիկ մտածողություն ունեցող Ռուբեն Հայրապետյանին, և նա որոշեց չմոտիվացված ընկերական հանդիպում անցկացնել, բելառուսներից խաղ գնել, որպեսզի «վաստակի» ֆուտբոլասերներների վրա հոխորտալու իրավունք, ֆուտբոլի ու ֆուտբոլասերներների հաշվին իշխելու արտոնություն: Ռուբեն Հայրապետյանը կարող է գնել կամ համոզել կոռուպցիոն մտածողություն ունեցող իր բելառուս գործընկերներին, պաշտոնական քարոզչությունը կարող է «հեքիաթներ» պատմել մեր հավաքականի աննախադեպ հաղթանակի մասին, ամբողջ խնդիրն այն է, որ գնված «հաղթանակը» ավելի է տրորում մեր ֆուտբոլասերներների արժանապատվությունը:

Հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլն օգտագործեց իր շահերի համար, ֆուտբոլիստներին վերապահեց իր «հաղթանակը» բեմականացնող մարիոնետների դեր, բայց այս անգամ Հայրապետյանի բեսպրեդելը հայկական ֆուտբոլը դարձրել է միջազգային սկանդալի թիրախ: Հայրապետյանի էժան դիվիդենտների համար` շատ թանկ կարող է վճարել Հայաստանի հավաքականը: Եթե ապացուցվի, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը գնված է, ապա մեր հավաքականին, գուցե նաև ֆուտբոլիստներին սպառնում է որակազրկում:

Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում և դա կլինի այս տրագիկոմեդիայի տրամաբանական ֆինալը, որովհետև բոլորս միասին չկարողացանք հայկական ֆուտբոլի լուսանցք մղել Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20