Ռուսական ռազմաբազան դարձել է հատկապես Շիրակի մարզի քրեածին օջախներից մեկը

- in Վերլուծական
Rus zinvor

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են: Այդ մասին ասել է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա ասել է, որ իր տեղեկություններով՝ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Ռազմաբազայի պատասխանատուները տարբեր պատրվակներով հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերինըստ էության, հերթական անգամ քողարկելով կատարվածը: Սա ռուսական կառավարման մենթալիտետային առանձնահատկություններից մեկն է, որն իր ամբողջ ցինիզմով դրսևորվեց Գյումրիի մի ամբողջ ընտանիքի սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովի գործի նախաքննության և դատավարության ընթացքում: Հենց Պերմյակովի դեպքն էլ դարձել է այն ողբերգական նախադեպը, որը 102-րդ ռազմաբազայից նոր փախուստների դեպքում տագնապներ է ծնում Գյումրիում ու նաև ամբողջ երկրում: Պերմյակովի դատավարությունը վերածվեց ծածկադմփոցի, ինչը միայն մեծացնում է նոր հանցագործությունների կատարման ռիսկերը, որովհետև ռուսական հրամանատարությունը, ըստ ամենայնի, ոչ թե կարգապահական հետևություններ է արել, այլ լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել բազայում առկա բեսպրեդելը կոծկելու համար:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆորմալ առաքելությունը Հայաստանի անվտանգության ամրապնդումն ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացումն է: Գործնականումռազմաբազան չի սպասարկում երկու խնդիրներից որևէ մեկի լուծումը և հակառակը գործում է դրանց դեմ:

Պարզ չէ, թե ռուսական ռազմաբազան ումից է պաշտպանում Հայաստանի անվտանգությունը, մանավանդ, որ թուրքական սպառնալիքը գործնականում իրական չէ: Փոխարենըռուսական ռազմաբազան դարձել է հատկապես Շիրակի մարզի քրեածին օջախներից մեկը լուրջ գլխացավանք դառնալով հասարակության և իշխանությունների համար:

Ռուսական 102-րդ ռազմաբազան, ավելի շուտ` նրա զինծառայող Պերմյակովն այնպիսի հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին, որ առաջացած ճեղքը վերացնելու համար անհրաժեշտ են տասնամյակներ, մանավանդ, որ ռուսական կողմն ամեն բան արեց հանցագործության իրական մոտիվները քողարկելու համար:

Ռազմաբազան գործում է Հայաստանի տարածքում և պարտավոր է հարգել մեր երկրի օրենսդրությունը` Գյումրին ռուսական պալիգոնի վերածելու և նրան խորթ մենթալիտետ պարտադրելու փոխարեն:

Իհարկե, ռուսական հրամանատարության կամայականություններին ու զինծառայողների սանձարձակությանը նպաստում է Հայաստանի իշխանությունների ծառայամիտ քաղաքականությունը, ինչի հետևանքով ռուսական կողմի գործողությունները վեր են դասվում օրենքից ու օրինականությունից:

Ինքնիշխան Հայաստանի քաղաքական դաշտում չկա որևէ ազդեցիկ կուսակցություն, որը բարձրաձայնի Հայաստանի տարածքից ռուսական բազայի դուրսբերման անհրաժեշտության մասին: Այս լույսի ներքո Մոսկվայում Հայաստանը համարում են ոչ թե ինքնիշխան երկիր, այլ ընդամենը` ֆորպոստ, որը պետք է սպասարկի ռազմաբազայի կարիքները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20