Ռուսաստանի ամենակարող թվացող նախագահն այլևս չի կարողանում ապահովել համակարգի կայունությունը

- in Վերլուծական
181
Putin

Վլադիմիր Պուտինը արդեն կայացրել է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու սկզբունքային որոշումը:

Ռուսական աղբյուրների հաղորդմամբհիմա Պուտինի թիմը մշակում է նախընտրական պայքարի մարտավարությունը, որպեսզի առաջիկա ընտրությունները հնարավորինս լեգիտիմ լինեն Ռուսաստանի հասարակության և միջազգային հանրության աչքերում: Պուտինը պրոբլեմ չունի առաջիկա ընտրություններում հաղթելու հետ կապված, որովհետև դրանք, ըստ էության, այլընտրանքային չեն անկախ թեկնածուների թվից:

Կրեմլը վախեցավ իրական մրցակցությունից, և արդեն իսկ ԿԸՀ-ի մակարդակով հայտարարվել է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին չի կարող մասնակցել ընտրություններինչմարված դատվածության պատճառով: Մյուս թեկնածուներին, այդ թվում լիբերալ ընդդիմադիրի կերպարով հանդես եկող Քսենյա Սոբչակին, Կրեմլն է շահագրգռում, որպեսզի մասնակցեն ընտրություններին` ընտրողների մասնակցության որոշակի մակարդակ ապահովելու համար: Բանն այն է, որ Պուտինին սարսափեցնում է «դատարկ տեղամասերում» ընտրվելու հեռանկարը, որը վերջնականապես կոչնչացնի «համազգային» առաջնորդի նրա կերպարը: Տեղական վերջին ընտրություններն իսկական ահազանգ էին Պուտինի համար, որովհետև դրանց ընտրողների մասնակցությունը չգերազանցեց 25%-ն անգամ, այսպես կոչված՝ ինտրիգային տեղամասերում:

Սակայն Վլադիմիր Պուտինն ավելի լուրջ մարտահրավերի առջև է կանգնած նախագահական նոր ժամկետի գաղափարա-քաղաքական հիմքերը ձևակերպելու առումով: Կայսերականության, «հզոր Ռուսաստանի», Ղրիմի «պատմական վերադարձի», սիրիական չկայացած բլից կրիգի թեմաները ռուսաստանցիներին այլևս չեն հետաքրքրում, մանավանդ, որ արևմտյան պատժամիջոցներն արդեն ուղղակիորեն հարվածում են նույնիսկ միջին խավի ու գործարարների գրպանին:

Հաջորդ տարվա մարտին Պուտինի կանխատեսելի հաղթանակը կարող է դառնալ նրա «կարապի երգը», որովհետև Ռուսաստանի ամենակարող թվացող նախագահն այլևս չի կարողանում ապահովել համակարգի կայունությունը: Նրա շրջապատի, պայմանական ասած, լիբերալ թևը պատրաստ է զոհաբերել Պուտինին` Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար, իսկ ուժայիններն այլևս չեն հանդուրժում «փափուկ» Պուտինին, որը պատրաստ է զիջումների գնալ Արևմուտքի հետ: Ռուսաստանի 2018-ի նախագահական ընտրություններով տրվելու է Պուտինի կայսրության քայքայման մեկնարկը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20