Ռուսաստանի ու Թուրքիայի իզգոյացումը, Պուտինի և Էրդողանի ավտորիտար և արժեքային ընդհանրությունները

- in Միջազգային
147
Erdoghan Putin

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երեկ ուշ երեկոյան ամփոփել են Սոչիում կայացած բանակցությունները, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել։ Բանակցություններից հետո ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ղարաբաղյան հարցին չեն անդրադարձել, թեև Էրդողանը հանդիպումից օրեր առաջ՝ Բաքու այցից հետո, ասել էր, թե Պուտինի հետ բանակցելու է ղարաբաղյան խնդրի շուրջ քանի որ, իր կարծիքով, եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, հարցը հնարավոր կլինի արագ կարգավորել։

Պաշտոնական հաղորդագրություններից դատելովերկու նախագահները կենտրոնացել են Սիրիայի հակամարտության, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր վրա և որևէ տեղ չի հիշատակվում, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը: Մյուս կողմից միշտ չէ, որ պաշտոնական հաղորդագրությունները տալիս են բանակցությունների ճշգրիտ պատկերը, մանավանդ, որ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը խորիմաստ ակնարկ է արել, որ նախագահները չորս ժամերի ընթացքում քննարկել են շատ բարդ հարցեր, որոնց մասին բարձրաձայնել չի կարելի: Համենայն դեպս, ակնհայտ է, որ եթե նույնիսկ երեկ Սոչիում խոսվել է ԼՂ խնդրի մասին, ապա այն առանցքային չի եղել երկու նախագահների բանակցություններում:

Այնուամենայնիվ, լա՞վ է, թե՞ վատ, որ Պուտինն ու Էրդողանը շրջանցել են ԼՂ խնդիրը: Եթե նկատի ունենանք հանդիպմանը նախորդած Էրդողանի հայտարարությունն, ապա արտաքուստ կարող է թվալ, որ լավ է: Մյուս կողմիցեթե կոնկրետ հանդիպման ժամանակ ԼՂ խնդիրը չի քննարկվել, ապա դա չի նշանակում, որ Էրդողանի դիրքորոշումները վերանայվել են կամ առհասարակ վերացել են այն ռիսկերը, որոնք հնարավոր են դարձնում ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունները ԼՂ հարցում: Իհարկե, այս պահին դրանք գրեթե բացառվում են, որովհետև Մինսկի խումբը, գոնե ֆորմալ առումով, Մոսկվայի համար կենսական նշանակություն ունի: Ընդ որում ոչ միայն ու ոչ այնքան ԼՂ խնդրի լուծման տեսանկյունից, որքան` որպես բացառիկ հարթակ, որտեղ Ռուսաստանը արդյունավետ համագործակցում է Արևմուտքի հետ:

Սակայն վերադառնանք ռուս-թուրքական հարաբերություններին: Սկզբունքորեն Պուտինն ու Էրդողանը ԼՂ խնդրին կարող են անդրադառնալառանց ուղղակիորեն դրա մասին խոսելու: Այսինքն, եթե Մոսկվայի ու Անկարայի միջև գլոբալ հարթության վրա տեղի ունենան համաձայնություններ, ապա այդ փաթեթի մեջ կարող է ներառվել նաև Ղարաբաղը: Մոսկվան ու Անկարան առայժմ բավականին հեռու են հարաբերությունների նման մակարդակից, ավելին նրանք ունեն խորքային, սկզբունքային հակասություններ անգամ Սիրիայի հարցում` չնայած ֆորմալ սերտ համագործակցությանը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի ու Թուրքիայի իզգոյացումը, Պուտինի և Էրդողանի ավտորիտար և արժեքային ընդհանրությունները բաց են պահում ռուս-թուրքական մերձեցման ճանապարհը: Հատկապես այս դեպքերի համար Հայաստանի իշխանություններից պահանջվում են ճկուն մոտեցումներ, որովհետև նախկինում ռուս-թուրքական մերձեցումները թեև կարճատև են եղել, սակայն հասցրել են անդառնալի հարվածներ հասցնել հայկական շահերին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20