Սև ամպեր՝ ԲՈՀ-ի գլխին. ԿԳՆ-ն կհաղթի՞ իր «անհնազանդ» ենթակային

- in Մամուլ
Levon Mkrtchyan

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սև ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն՝ այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված:

Կա շատ հին «վերք»: Տևական ժամանակ է, որ ԿԳ նախարարության և ԲՈՀ-ի միջև ներքին հակամարտություն կա: Նախարարությունն ամեն կերպ ցանկանում է անմիջական ներկայություն ունենալ յուրաքանչյուր գիտնականի «կայացման» գործում, սակայն ԲՈՀ-ն ընդդիմանում է:

Երկար պայքարից հետո նախարարությունը գտել է ելքըօրենքով «փակել» այս կառույցը: Դեռ մեծ հարց է, թե որքան կօգնի դա գիտությանը, ինչ կշահեն գիտնական դառնալ ցանկացողները, բայց եթե այդ նախագիծը օրենք դառնա, կնշանակի ԿԳՆ-ն հաղթեց իր «անհնազանդ» ենթակային»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20