Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ-ը երեկ երեկոյան որոշում է կայացրել

- in Իրավունք
172
Vahan Shirxanyan

Փաստաբան Աննա Մարալյանի ջանքերի շնորհիվ երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը Վահան Շիրխանյանի գործով որոշում է կայացրել՝ 39-րդ կանոնը կիրառելու մասին, որով պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու եւ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար։

Այդ մասին «Փաստինֆոյի» լրագրողին հայտնել է Վ.Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ գործընթացին պետք է ներգրավվեն մասնագետներ ինչպես պետության, այնպես էլ Վ.Շիրխանյանի կողմից հրավիրված, ներառյալ նաեւ մասնագետներ՝ արտերկրից։

«Կարելի է փաստել, որ այսօրվանից իրավիճակը փոխվում է»,- ասաց Հայկ Ալոււմյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20