ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց ձորում լարվածությունը պահպանվում է. Սպառնալիքներ և ճնշումներ ընտրված թեկնածուի նկատմամբ

- in Մամուլ
Ashot Arsenyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:

Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, և ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի տեղեկությունները, այդ անհնազանդության հետևում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հետ հավասար ջանքեր է գործադրում Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանը՝ Երևանի «Հայաթ-փլեյս» հյուրանոցի սեփականատերը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարգսյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները սկսել են ուժային ճնշումներ ոչ միայն ընտրված թեկնածուի նկատմամբ, այլև սպառնում են բոլոր նրանց, ում հետ Արթուր Ստեփանյանը փորձում է աշխատել՝ համայնքապետարանում պաշտոն տալ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20