Տղամարդիկ սեքսից մահանում են ավելի հաճախ, քան կանայք

- in Հասարակություն
brnabarutyun

Տղամարդիկ սեքսից մահանում են 11 անգամ ավելի հաճախ, քան կանայք։ Նման եզրակացության են եկել Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի հետազոտողները։

Գիտնականները վերլուծել են վերջին մի քանի տասնամյակում սեռական ակտի ժամանակ 38 հազար մահացածների տվյալները։

Սեռական ակտի ժամանակ մահանալու առավել մեծ ռիսկը կապված է դավաճանության հետ։ Պարզվել է, որ տղամարդկանց կեսը մահացել է իրենից երիտասարդ կանանց գրկում։

Սեքսի ժամանակ մահացած տղամարդկանց միջին տարիքը կազմել է 57.2 տարեկան։ Նրանց մոտ առկա են եղել ավելորդ քաշի խնդիր և տարբեր հիվանդություններ։

Այդ տարիքում սեքսը տարել է կաթվածի և սրտանոթային հիվանդությունների այլ սրացումների։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20