«Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք»

- in Իրավունք
Sasna Crer

«Սասնա ծռեր-3»-ի գործով Կարող Եղնուկյան և մյուսներ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ նիստի սկզբում Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ ինքը կամովին հրաժարվում է դատական նիստերին ներկա գտնվելուց, քանի որ դատարանի դահլիճում ճնշումը բարձրանում է մինչև 220-ից 150. «Ես առողջ մարդ եմ, չեմ ուզում, որ դեղերով ինձ դանդաղ մահվան դատապարտեմ, այդ պատճառով չեմ ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին»:

Կարո Եղնուկյանը նշեց, որ չի ցանկանում իր պաշտպանները ներկա գտնվեն, քանի որ այս գործին իր վերաբերյալ առնչվում է մեկ հեռախոսազանգ: Այդ զանգի հարցը քննելու ժամանակ կարող են փաստաբանները ներկա գտնվել: Եղնուկյանն ասաց, որ այս պահին վատ է զգում, դատարանը որոշեց, որ Եղնուկյանը կարող է բացակայել դատարանի դահլիճից, քանի որ դատարանում ներկա է նրա փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը, շտապօգնություն հրավիրվեց դատարան:

Դատական նիստը շարունակվեց: Փաստաբան Գրիշա Բալասանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, փաստաբանը նշեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Հրապարակ» կայքում նոյեմբերի չորսին հարցազրույց է տվել, նախորդ չորս ամիսներին հետաձգման մեղքը բարդելով փաստաբանների վրա:

Ըստ փաստաբանի՝ դատավորը ցույց է տվել իր ոչ անաչառությունը.«Իմ պրակտիկայում չի եղել, որ գործ քննող դատավորը հրապարակային հարցազրույյց տա և արտահայտի իր դիրքորոշումը»:

Աշոտ Պետրոսյանը հայտարարեց. «Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20