37 թիվն է. հետո ինչ, որ մարդիկ լուսանկարվել են Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ

- in Իրավունք
Vahan Shirxanyan

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց, որ դատարանը սանկցիա կիրառի մեղադրող Գևորգ Սարգսյանի նկատմամբ, ով նախորդ նիստի ավարտին, երբ Արթուր Վարդանյանը դատարանի դահլիճից սանկցիայի կիրառմամբ հեռացվում էր մեկ ժամով, Արթուր Վարդանյանին ասել էր՝ ականջներդ կկտրեմ: Մեղադրողը հայտարարեց, թե նման բան չի ասել:

Փաստաբան Հայկ Ալումյանը իր ելույթում պնդեց, որ անձամբ լսել է մեղադրողի այդ հայտարարությունը: Դատարանը մերժեց փաստաբան Բաղդասարյանի միջնորդությունը: Մեղադրողները շարունակեցին հրապարակել մեղադրանքի կողմի ապացույցները, այդ թվում՝ Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի, Մոնթեի գերեզմանների մոտ Արթուր Վարդանյանի և նախկին ազատամարտիկ ամբաստանյալների լուսանկարները, տարբեր գյուղերի ազատամարտիկների ցուցակները:

Վահան Շիրխանյանը հայտարարեց. «Մեղադրականի մա՞ս է սա, 37 թիվն է: Հետո ինչ, որ մարդիկ լուսանկարվել են Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ, կամ որ գյուղում ցուցակներ կան ազատամարտիկների, ձեզ ինչ: Իմաստը ուզում եմ հասկանալ»:

Նիստը շարունակվում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20