ԱԱԽ շենքը վերանորոգվում է. Այս «հիմնարկությունը» ղեկավարելու է «ամենաազդեցիկ» մարդը

- in Մամուլ
Bazkator

«Փաստի» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության խորհրդի համարյա նորակառույց շենքի ներսում ուղղակի շինարարական ավերածություններ են կատարվել: Ավելի ճիշտ՝ արմատական վերանորոգում է սկսվել:

Մեր աղբյուրի տվյալներով՝ այստեղ բարձրակարգ, «շատ թանկ» վերանորոգում է սկսվել: Եվ սկսված շքեղ վերանորոգումը, շատերի համոզմամբ, վկայում է, որ այս «հիմնարկությունը» ղեկավարելու է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, եթե ոչ՝ ամենաազդեցիկը:

Ո՞վ է նա: Ի՞նչ լիազորություններ է ունենալու: Վերականգնման տեմպերն ու բարձր որակը հուշում են, որ նա «լիազորությունների պակաս» չի ունենա»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20