Ազատության հրապարակը դարձել էր Հայաստանի այլընտրանքային իշխանության կենտրոնը

- in Վերլուծական
opera

Համազգային շարժման խորհրդանշական բեկումնային իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 1988թ-ի մայիսի 28-ին, երբ լուսահոգի Մովսես Գորգիսյանն Ազատության հրապարակում ծածանեց Եռագույնը: Սա իսկապես նշանային իրադարձություն էր, որովհետև վկայում էր հասարակական տրամադրությունների բեկումնային փոփոխության մասին:

«Միացում», «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով սկսված համազգային շարժումը լուրջ տրանսֆորմացիա էր ապրել. չորս ամսվա մեջ հասարակությունը կորցրել էր հավատը Մոսկվայի, Հայաստանի կոմունիստական իշխանությունների հանդեպ: Պատահական չէ, որ հենց մայիսին կեմիտեն ձևավորվեց հենց այն կազմով, որը հետո դարձավ համազգային շարժման, Երրորդ հանրապետության առաջին իշխանության միջուկը: Նույն մայիս ամսին, բովանդակային առումով, հարստացավ նաև շարժման օրակարգնիր մեջ ներառելով Հայաստանի ինքնիշխանությանն ու դեմոկրատիզացիային վերաբերող հարցեր: Ազատության հրապարակը դարձել էր Հայաստանի այլընտրանքային իշխանության կենտրոնը: Արդեն ակնհայտ էր, որ Մոսկվան կորցնում էր վերահսկողությունը Հայաստանի, ՀԿԿ-ն փողոցի նկատմամբ: Իշխանության ստորին և միջին օղակների հարյուրավոր աշխատողներ, նույնիսկ սովետական միլիցիայի ներկայացուցիչներ միանում էին համազգային շարժմանը:

Սովետական Հայաստանի կոմունիստական իշխանությունների և համազգային շարժման ղեկավարների առաջին հրապարակային առերեսումը տեղի ունեցավ 1988թ-ի նոյեմբերի 7-ինՀոկտեմբերյան հեղափոխության տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ: Հանրապետության, այն ժամանակվա Լենինի հրապարակի պատվանդանում Հայաստանի կոմունիստական նոմենկլատուրանառաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի, Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի, Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի գլխավորությամբ, դիմավորում էր շարքերով անցնող աշխատավորական կոլեկտիվներին: Սակայն այդ օրը շքերթի դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ թե հեղափոխությունն ու Լենինին փառաբանող կարգախոսներ հնչեցրեցին, այլ հասնելով պատվանդանին սկսեցին վանկարկել համազգային պայքարի պահանջները հրապարակ հրավիրելով «Ղարաբաղ» կոմիտեին: Սուրեն Հարությունյանը փորձեց խոսափողով դիմել ալեկոծված մարդկանց, սակայն դա հակառակ էֆեկտն ունեցավ:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Վազգեն Մանուկյանը մոտեցան պատվանդանի ներքևում տեղադրված խոսափողին, մարդիկ նրանց դիմավորեցին ջերմ ծափահարություններով ու «Կոմիտե» վանկարկումներով:

Հարթակում կանգնած էր շվարած ու մոլորված կուսնոմենկլատուրան, ներքևում կոմիտեն էր` հասարակության հետ, հասարակության իշխանությամբ օժտված:

Սովետական Հայաստանում փաստացի երկիշխանություն էր: ՀԿԿ-ի իշխանության միակ աղբյուրը Մոսկվան էր, կոմիտեինը` հասարակությունը: Խորհրդային Հայաստանում սկսվել էր կոմունիստական իշխանության տապալման գործընթացը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20