ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

- in Մամուլ
AJ

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի «ամենափողատեր» պատգամավորների ցանկը՝ մշակելով նրանց իսկ կողմից լրացված գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Տվյալները համադրելի դարձնելու համար պատգամավորների տարբեր արժույթներով ներկայացված դրամական միջոցները ներկայացվել են դոլարային արտահայտությամբ (հիմք է վերցվել պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2017 թվականի մայիսի 18-ի փոխարժեքը)։

Հատուկ ընդգծենք, որ այս ցանկը լիարժեք պատկերացում չի տալիս պատգամավորների ունեցվածքի մասին։ Այստեղ ներկայացված են միայն նրանց կողմից հայտարարագրված դրամական միջոցները՝ առանց հաշվի առնելու նրանց կողմից հանձնված փոխառությունները, նրանց պատկանող բաժնեմասերը, անշարժ և շարժական գույքը։

Ցանկը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարագրել է ընդհանուր առմամբ 18.9 մլն դոլարի դրամական միջոցներ (470.9 մլն դրամ, 9 մլն 745 հազար դոլար և 7 մլն 273 հազար եվրո)։ Երկորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է (8.8 մլն դոլար), իսկ երրորդում՝ նույնպես ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը (7.6 մլն դոլար):

tt15

Spread the love