ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել տասը անձի և երկու կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչվում են հանցաշխարհի հետ:

«Սև ցուցակի» «հերոսները» նախկին խորհրդային տարածքի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են, այսպես կոչվածօրենքով գողերը, որոնց անուններն ասոցացվում են Կրեմլի, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի բիզնեսների հետ: Ցուցակում հանցավոր աշխարհում ճանաչված դեմքեր են Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վոսկրես), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի) և այլն: Ուշագրավ է, որ ցուցակում տեղ է գտել նաև հայազգի Ռուբեն ԹաթուլյանըՌոբսոնը: Ուշագրավ է, որ սահմանափակումները տարածվում են նաև Թաթուլյանին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող «Весна» հոթելի վրա, որը գտնվում է Սոչիում և «Новый Век Медиа» ընկերության վրա գրանցված Մոսկվայում:

Սակայն հայաստանցիներիս Ռոբսոնի կերպարը հետաքրքրում է ոչ այնքան Պուտինի շրջապատի կողմից վերահսկվող կեղտոտ բիզնեսի, որքանհայաստանյան իրողությունների համատեքստում: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի հույսերից մեկն է, նրա ու ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի անդամը: Կարճ ասած Կարեն Կարապետյանը հույս ունի Հայաստանի տնտեսությունը վերականգնել Ռոբսոնի կարգի քրեական հեղինակությունների շնորհիվ: Ռոբսոնի և մյուսների ներդրումները մենք այդպես էլ չտեսանք, սակայն Ռուբեն Թաթուլյանի վարքագծի պատճառով Հայաստանն որերորդ անգամ հեղինակազրկվում է, անուղղակիորեն հարված է հասցվում մեր երկրի միջազգային վարկին: Ռոբսոնն առաջին անգամ միջազգային սկանդալի կիզակետում հայտնվեց գարնանը, երբ Չեխիայում ձերբակալվեց կրիմինալ գործունեություն ծավալելու մեղադրանքով: Ռոբսոնին այն ժամանակ, ըստ ամենայնի, փրկեց Հայաստանի տված դիվանագիտական անձնագիրը, որը փաստորեն պաշտպանական վահան դարձավ կրիմինալի համար: Նողկալի էր տեսնել, թե ինչպես է Կարեն Կարապետյանի շրջապատը սատարում Ռոբսոնին` այդ «ազնիվ» գործարարին ու ներդրողին:

Ակնհայտ փաստ է, որ կեղտոտ փողերով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի տնտեսությունը, էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային պատժամիջոցները մի օր գալու են Հայաստան` Ռոբսոնի կեղտոտ հետքերով:

ԱՄՆ նոր «սև ցուցակն» անուղղակի հարված է Կարեն Կարապետյանի հեղինակությանը, իշխանական հավակնություններին: Ռոբսոնի պես ընկեր ունեցող Կարեն Կարապետյանը ճիշտ կանի՝ հեռանա վարչապետի պաշտոնից` Հայաստանը հեռու պահելով իր իշխանական հավակնություններից ու միջազգային հանրության աչքերում վարկաբեկելու հեռանկարից:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել քրեական աշխարհի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպության նկատմամբ: Այս մասին ասվում է ֆինանսական գերատեսչության կայքի հաղորդագրության մեջ:

Ցուցակում նշված են «օրենքով գող» նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Նրանք բոլորը բիզնեսով սերտորեն կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամոտ շրջապատի հետ:

Ցուցակում ընդգրկվել են Յուրի Պիչուգինը (Պիչուգա), Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն), Ալիմջան Թոխթախունովը (Թայվանչիկ), Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ), Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Քրիստոֆորովը (Վոսկրես), Կամչիբեկ Կոլբաևը (Կոլյա-Կիրգիզ), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի), Վլադիսլավ Լեոնտևը (Վադիկ Բելի), Հաֆուր Ռահիմովը (Հաֆուր Չորնի): Պատժամիջոցները տարածվում են նաև Ռոբսոնին պատկանող կամ նրա վերահսկողության տակ գտնվող «Վեսնա» հյուրանոցի վրա՝ Սոչիում, «Նոր Վեկ Մեդիա» ՍՊԸ-ի վրա՝ Մոսկվայում: