Աշխատավարձի մակարդակով Եվրոպայի ամենաաղքատ երկրների վարկանիշում Հայաստանը 4-րդն է

- in Սոցիալական
axqat

Ուկրաինական վերլուծական Texty.org.uaկենտրոնն ուսումնասիրել է, թե Եվրոպայի որ երկրում են մարդիկ ստանում ամենացածր աշխատավարձը՝ հարկերի վճարումից հետո։ Պարզվել է, որ այդ ցուցակի առաջատարն Ուկրաինան է, որի բնակիչն աշխատում է 190 եվրո։

Երկրորդ տեղում Մոլդովան է, որտեղ աշխատավարձը կազմում է 216 եվրո, «աղքատների» եռյակը եզրափակում է Ադրբեջանը, որտեղ աշխատող մարդը կարող է ակնկալել 232 եվրո աշխատավարձ։

Հայաստանը 4-րդ հորիզոնականում է (251 եվրո)։ Հայաստանին հաջորդում է Վրաստանը (293 եվրո)։

Ռուսաստանցիներն աշխատում են միջինը 474 եվրո (11-րդ հորիզոնական)։

Ինչ վերաբերվում է աշխատավարձի մակարդակով ամենահարուստ պետություններին, առաջատարը Շվեյցարիան է (4421 եվրո), այնուհետ Իսլանդիան (3440 եվրո) և Նորվեգիան (3405 եվրո)։

Spread the love