Ապարան խոշորացված համայնքում իրականացվում է լուսավորության համակարգի կառուցում և արդիականացում

ՀՀ  տարածքային կառավարման  և  զարգացման նախարարության  կողմից իրականացվող համայնքաների խոշորացման ծրագրի շրջանակներում Ապարան համայնքը 2017 թվականի նոյեմբերի 10-ին խոշորացվեց՝  միավորելով Ապարան քաղաքը 20  գյուղական համայնքների հետ միասին:

Համայնքի նորընտիր ղեկավար  Կարեն Եղիազարյանի կողմից համայնքում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ մի շարք ուղղություններով: Հատկապես հատկանշական է   համայնքի գիշերային  և  ցերեկային լուսավորության հարցը, որը դեռևս  1990-ական  թվականներից չէր գործում:

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ կյանքի  է  կոչվել լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայումս լուծվել է  համայնքի բոլոր բազմաբնակարան բնակելի  26  շենքների բակային հատվածների արտաքին լուսավորության հարցը, տեղադրվել են ավելի քան 100  լուսարձակներ:

Գիշերային լուսավորությամբ են ապահովվել համայնքի թվով 6 փողոցներ, որտեղ տեղադրվել են 88 լուսատուներ  և  88 հենասյուններ:

Համայնքի ղեկավարի ուշադրության կենտրունում է գտնվում հատկապես խոշորացված համայնքի 20  վարչական տարածքները, որտեղ այս օրերին նույնպես իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Լուսավորության ցանցի վերանորոգման հետ կապված աշխատանքները ավարտվել են Արագած, Չքնաղ, Արայի, Ծաղկաշեն, Ջրամբար, Հարթավան գյուղերում, որտեղ մասնակի փոփոխվել են 60  լուսատուներ, էլ. սնուցման լարեր, տեղադրվել են ժամային ռելեներ  և 20 հենասյուններ:

aparanaparanaparanaparanaparanaparan

Spread the love