Ավտոմեքենաներ են գլորվել ձորերը

- in Պաշտոնական
vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Caldina» մակնիշի 35 DC 206 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Է. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը՝ մոտ 20 մ խորությամբ:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ 1959 թ. ծնված Մ. և 1983 թ. ծնված Ա. Ն.-ներին դուրս են բերել ձորից, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Մ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա. Ն.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, «Mitsubishi Chariot» մակնիշի 35 MF 552 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ա.) գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20