Արտակարգ դեպք Հայաստանի Ամերիկյան համալսարանում

- in Կրթություն
Dzernashxta

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 00-ի սահմաններում Ամերիկյան համալսարանի աշխատակիցները համալսարանի ներսում բռնել են մի քաղաքացու, ով ներկայացել է իբրև ուսանող և նա կասկածվում է համալսարանի ներսում գողություններ կատարելու մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, համալսարան է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը: Մինչ օպերատիվ խումբը կլսեր ուսանողներին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ այդ անձը հադիսանում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 18-ամյա Գայանե Ն.-ն, ով ոստիկանների բացատրական շախատանքների շնորհիվ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված համալսարանի լսարաններում գողացել է Արաքյսա Մ.-ի, Արմինե Մ.-ի, իսկ մեկ օր առաջ էլ՝ Օվսաննա Թ.-ի Վարսիկ Պ.-ի, Լիանա Մ.-ի դրամապանակները, որոնց մեջ եղել են տարբեր չափի գումարներ: Գայանե Ն.-ն ոստիկանններին է ներկայացերլ նաև գողացված դրամապանակները: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20