Դավիթ Լոքյանը խոշորացնում է բիզնեսը. Վանաձորի գործարանը «ռեինկարնացիա» է ապրում Երևանում

- in Մամուլ
Davit Loqyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում էտարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը զբաղված է ոչ միայն համայնքների, այլև սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել վերակենդանացել, արդեն Երևանում և, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։

«Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաներըեղբորս որդին և իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ վարկավորման խնդիր կա»,- մեզ ասաց պարոն Լոքյանը, որը երեկ «ուժեղ գրիպ» էր:

Հա՛մ գրիպ եք, հա՛մ փող չունենք: «Ես նման բան չասացի, երբ գործարանն աշխատի, առաջինը ձեզ կհյուրասիրենք»: Ու կասե՞ք, թե որտեղից վերջապես «ճարեցիք» փողը։ «Պարտադիր»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20