Եղիսաբեթ II-ը Մեգան Մարքլին հրավիրել է Սուրբ ծնունդը նշելու արքայական ընտանիքի հետ

- in Հասարակություն
Eghisabet taguhi

Քենսինգթոնյան պալատում հայտնել են, որ արքայազն Հարրիի ապագա կինը՝ Մեգան Մարքլը, ներկա կլինի Սանդրինգհեմյան պալատում սուրբծննդյան ժամերգությանը, որին ներկա կլինեն Եղիսաբեթ II թագուհին և արքայական ընտանիքի այլ ներկայացուցիչներ: Այս մասին գրում է segodnya.ua-ն:

Արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում:

Սովորաբար Սուրբ ծնունդի նախաշեմին թագավորական ընտանիքի անդամները նվերներ են փոխանակում թեյախմության ժամանակ, դրանից հետո գնում են ժամերգության: Հետո նրանց սպասում է ավանդական տոնոկան ճաշ, իսկ երբեմն՝ զբոսանք պալատի կից անտառում:

Spread the love