«Եվ, և»-ն իշխանության սովորական շուստրիությունն է

- in Կեղտոտ լվացք
Serj Sargsyan

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Sunday Times թերթին տված հարցազրույցում Արևմուտքի և Ռուսաստանի այսօրվա լարված հարաբերությունները համեմատել է Հին Հունաստանի ամենաքայքայիչՊելոպոնեսյան պատերազմի հետ, որը տեղի է ունեցել Ք.Ա. 431-404թթ-ին Աթենքի և Սպարտայի միջև:

Պատերազմի բուն պատճառը վերջինիս օլիգարխիկ կառուցվածքն էր: Աթենքը դեմոկրատիայի և քաղաքակրթության խորհրդանիշ էրիր բաց համակարգով, առաջադեմ մշակույթով, ստեղծագործական պոտենցիալով, որին Ջոնսոնը համեմատում է Արևմուտքի հետ, Սպարտան իր ռազմականացված օլիգարխիայով ու փակ համակարգով, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի մոտ ասոցացվում է ժամանակակից Ռուսաստանի հետ: Անկախ այն հանգամանքից, որ Ջոնսոնի համեմատությունն այնքան էլ կոռեկտ չէ դիվանագիտական հարթության վրա` շատ դիպուկ է և խորհելու որոշակի առիթ է տալիս երկրների, որոնք խարխափում են «Աթենքի» և «Սպարտայի» միջև:

Հայաստանը ճակատագրորեն գտնվում է այդ խաչմերուկում և իշխանությունների պնդմամբարդյունավետորեն իրականացնում է «և, և»-ի քաղաքականություն կամ փորձում է, ինչպես բնորոշել է Արմեն Աշոտյանը, եվրոպական պետություն կառուցել ԵՏՄ անդամ լինելով:

Իհարկե, առիթ ունեցել ենք հիմնավորել, որ «և, և»-ը կարող է գոյություն ունենալ միայն տեսության կամ ցանկությունների դաշտում, որովհետև Հայաստանն, օրինակ, չի կարող լինել երկու մաքսային միության անդամ: Քաղաքակրթական ընտրությունը նույնպեսդուալիստական լինել չի կարող, որովհետև Աթենքի ու Սպարտայի հյուծիչ պատերազմն, օրինակ, բաց ու փակ համակարգերի բախում էր: Հայաստանը չի կարող մեկտեղել «Աթենքի» ու «Սպարտայի» մոդելները ու ժամանակի ընթացքում հարկադրված է լինելու ընտրություն կատարել երկուսից որևէ մեկի օգտին: Սա քաղաքական աքսիոմ է, որովհետև ԵՄ-ն ու ԵՏՄ-ն, եվրաինտեգրումն ու եվրասիական ինտեգրումը համադրելի չեն քաղաքական, քաղաքակրթական, տնտեսական, անգամ մենթալ հարթությունների վրա:

«Եվ, և»-ն իշխանության սովորական շուստրիությունն է, որի հիմքում նույնիսկ ոչ թե ինտեգրացիոն երկու գործընթացները համադրելն է, այլ` սեփական մանևրի հնարավորության մեծացումը, երբ անհրաժեշտ կլինի չկատարել որևէ պարտավորություն կամ ստանալ աջակցություն Մոսկվայից կամ Բրյուսելից:

«Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանն, օրինակ, առաջարկում է երկընտրանքը հանգուցալուծել ռուսական բոլոր նախագծերում Հայաստանի անդամության անհապաղ չեղարկումով, ինչն արտաքուստ գրավիչ առաջարկություն է, սակայն արտաքին քաղաքականության մեջ ընդունված չեն կտրուկ շրջադարձերըչափազանց մեծ ռիսկայնության պատճառով: Բացի այդ, արտաքին քաղաքական շրջադարձերը հնարավոր է ապահովել միայն ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների առանցքով, այլ խոսքով պետական համակարգը պետք է պատրաստ լինի նոր առաքելության:

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ժամանակավրեպ դարձավ անգամ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության չեղարկման «Ելքի» նախաձեռնությունն, որովհետև Երևանում և Բրյուսելում այս պահին պատրաստ չեն համագործակցության ավելի բարձր մակարդակի:

«Աթենքի և Սպարտայի» կամ եվրաինտեգրման ու եվրասիականության երկընտրանքը կարող է հանգուցալուծվել ավելի տևական ժամանակահատվածում, սակայն բնական ճանապարհովառանց ցնցումների, եթե ընդդիմությանը հաջողվի Հայաստան-ԵՄ համաձայնագրի շահառու դարձնել հասարակությանն իշխանությանը ստիպելով կատարել ստանձնած պարտավորությունները: Դա է այն ճանապարհը, որ Հայաստանը կարող է դարձնել մրցունակ երկիր` եվրոպական հեռանկարով, որն անելիք չի ունենա ԵՏՄ-ում:

Spread the love