Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

- in Իրավունք
Atrchanak

Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական հաստատություն: Հիվանդանոցից ոստիկանություն դեկտեմբերի 15-ին հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թվականին ծնված Լ. Գ.-ին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում ճշտվել է Լ. Գ.-ին նշված վնասվածքը պատճառողի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Spread the love