Ինչպես կկործանվի մարդկությունը. ամերիկացի միջուկային ռազմավարը գիրք է հրատարակել

- in Հասարակություն
Klor Sexan tirakalner

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Դանիել Էլսբերգն իր նոր՝ «Դատաստանի օրվա մեքենան. Միջուկային ռազմավարի խոստովանությունը» աշխատանքում պատմել է Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր պատճառների և դրա հետևանքների մասին։ Գրախոսությունը հրապարակել է San Francisco Chronicle-ը։

Լայնածավալ հակամարտությունը կարող է խափանում առաջացնել էլեկտրոնիկայում, սխալ հաղորդագրություն ԶԼՄ-ներում կամ չմտածված հրաման, կարծում է փորձագետը։ Օրինակ, Վաշինգտոնում կամ Մոսկվայում ահաբեկչության մասին կեղծ նորությունը կարող է բավարար հիմք դառնալ միջուկային առճակաման համար, համոզված է նա։

Էլսբերգն ընդգծում է, որ առաջատար ռազմական տերություններն ունեն շատ ավելի կործանարար ներուժ, քան անհրաժեշտ է։ Նրա խոսքով՝ մի քանի օրում լայնածավալ միջուկային հակամարտությունը կոչնչացնի միլիոնավոր մարդկանց և կտանի մարդկության կործանման։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20