Ինչպիսին է հետերկրաշարժյա Գյումրին` 29 տարի անց

- in Սոցիալական

Գյումրի այցելողները կենտրոնում տպավորություն գուցե ստանան, թե այն ազատվել է երկրաշարժի հետևանքներից, սակայն ավտոկայանի մոտ, բուլվարային վերջնահատվածում, Մանուշյան, Կոշտոյան, Վազգեն Սարգսյան, Շիրակացի փողոցներում առկա տնակները հիշեցնում են, որ 29 տարի առաջ հայրաքաղաքում երկրաշարժ է եղել:

Այսօր՝ երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ, զրուցեցինք նաև Գյումրուց ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հետ:

Ինչպիսին է հետերկրաշարժյա Գյումրին29 տարի անց: Ինչպես նշեց <strong>Վարդևան Գրիգորյանը</strong>, երկրաշարժից 29 տարի անց կրկին պահպանվել է աղետի գոտի հասկացողությունը: Միայն Գյումրիում կան 3 հազարից ավելի տնակներ, որոնցում, ըստ Վ. Գրիգորյանի էլ, գուցե շատ քչերն են անօթևանի կարգավիճակով, որոնց հանդեպ պետությունը պարտավորվել էր բնակարանով ապահովել, սակայն լավ օրից չէ, որ այդքան ընտանիքներ դեռևս ապրում են տնակներում. &lt;Խնդիր է, որ անցած 29 տարիների ընթացքում թե’ տեղական, թե’ հանրապետության իշխանությունները չկարողացան հաշվառել, թե քանի՞ տնակային տնտեսություններ են մնացել Գյումրիում, կամ՝ չկարողացան իրենց վրա դրված պարտականությունները կատարել այնպես,որ այն մարդիկ, ովքեր բնակարանատեր դարձան, հեռացվեին տնակները: Իհարկեայդտեղ կա նաև օբյեկտիվ պատճառ, որովհետև  այս ժամանակահատվածում ընտանիքներն ընդլայնվել են, երեխաները մեծացել, ընտանիքները բաժանվել, որոնց արդյունքում մի մասը տեղափոխվել է նորակառույցներ, մյուսները մնացել տնակներում: Այդպես է, որովհետև պետությունն ի սկզբանե պարտավորվել է ընտանիքներին փոխհատուցել նոր բնակարաններովայն չափով, որքան նրանք կորցրել են երկրաշարժի ժամանակ: Մի բան ակնհայտ է, որ տնակները չեն պակասում, որտեղ կա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Խնդրի լուծմանը կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծումը, որի պայմաններում քաղաքացիների համար կստեղծվեն բարեկեցիկ պայմաններ ու գուցե որոշ մասը կարողանա հիփոթեքներով բնակարաններ գնել ու ազատվել տնակային կյանքից: Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ Շիրակի մարզը, մասնավորապես՝ Գյումրին, աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունի: Իսկապես ցավում եմ, որ մինչ այսօր մարդիկ ապրում են տնակներում: Իհարկե բավական աշխատանք կատարվել է, նաև՝ Գյումրիի փոքր կենտրոնը համեմատելի չէ ծայրամասերի հետ …>:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20