Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի և նրանց որդիներին

- in Մամուլ
Gagik Tsarukyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններովարդեն երեք օր է, ինչ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի և նրանց որդիներին, որոնց թվում է Աբու-Դաբիի արքայազն շեյխ Զաիդի ավագ որդին, որն ամենաազդեցիկ արքայազնն է Էմիրություններում:

«Այցն» անձնական-բարեկամական է, եկել են ծանոթանալու Հայաստանին, եղել են հայաստանյան գեղատեսիլ անկյուններում:

Մեր տեղեկություններով` «մասնավոր այցն» ունի նաեւ ներդրումային նպատակ, սակայն այցի այդ «բաղադրիչի» մասին այս պահին չի խոսվում»:

Spread the love