Ծառուկյանը ճոխ ընդունելություն է կազմակերպել եվրոպացիների համար

Gagik Carukyan

Հրապարակը գրում է, որ այսօր «Մուլտի Գրանդի» հանդիսավոր դահլիճում տեղի կունենա էլ ավելի հանդիսավոր «արարողություն»Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հերթական նիստը «Ծառուկյան դաշինքի» եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:

Եվրոպական 40 երկրներից Հայաստան են ժամանել ԵՊՌ մոտ 60 պատգամավորներ եւ կուսակցության ղեկավարներդաշինքի ղեկավար Յան Զահրադիլի գլխավորությամբ: Երեկոյան «Փարավոնի» կոնֆերանս-դահլիճում էլ տեղի կունենա համաժողով ԵՊՌ եւ «Ծառուկյան» դաշինքների մասնակցությամբ` «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով, որը քննարկելու է տնտեսական եւ քաղաքական հարցերի լայն շրջանակ: Ի դեպ, համաժողովին հայաստանյան այլ ուժեր չեն մասնակցելու:

Spread the love