Կանայք ինչով են տղամարդկանցից լավը

- in Հասարակություն
hambuyr-axjik

Կանադական Վաթերլոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ կնոջ մարմինը կարող է տղամարդու մարմնից ավելի արագորեն վերամշակել թթվածինը:

Հետազոտողների խոսքով՝ այդ որակը հնարավորություն է տալիս նվազեցնել ծանրաբեռնվածությունն օրգանիզմի բջիջների վրա և աերոբիկ ծանրաբեռնվածությանը հարմարվելու կարևոր ցուցանիշ է: Այս մասին հոդվածը հրապարակվել է Applied Physiology, Nutrition and Metabolism ամսագրում:

Հետազոտողները պարզել են, որ կանայք մոտ 30%-ով գերազանցում են տղամարդկանց թթվածնի վերամշակման ցուցանիշերով: Փորձը կատարել են վազքուղում: Ընտրել են նույն տարիքի և քաշի տղամարադկանց և կանանց:

Պրոֆեսոր Ռիչարդ Հյուսոնի խոսքով՝ կանացի օրգանիզմն ավելի քիչ հավանականությամբ է կուտակում մկանային հոգնածության հետ կապված մոլեկուլներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20