Կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը

- in Պաշտոնական
Karen Karapetyan

ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը: Այդ մասին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ աղքատության ցուցանիշներն, իհարկե, անհանգստացնում են: 

«Դուք հաստատ տեսնելու եք ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու՝ մեր ամբողջ գործունեությամբ, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղված»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, կառավարության գործունեության հաշվետվությունն ունի ձև, ինչպես ամբողջ աշխարհի կառավարությունները: «Բոլորը նույն կերպ են ներկայացնում, թե որքան է ՀՆԱ-ն, արտահանումը, ներմուծումը, առևտուրն աճել և այլն: Այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան կանխատեսել ենք»,- ասաց նա, միաժամանակ հավելելով, որ այդ ամենը չի լուծում բոլոր խնդիրները: «Լուծում է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները՝ ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավելի ցուցանիշ արձանագրենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա` բոլոր խնդիրները լուծվեն»,- նկատեց գործադիրի ղեկավարը:

Spread the love