Կուսակցական նշանը կորցրել է զորությունը. Վարդան Ղուկասյանը այժմ ապավինել է խաչին

- in Մամուլ
vardan-gukasyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերևս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։

Երեկ մեր լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ քաղաքապետը, ինչո՞ւ խաչ և ոչ, օրինակ, ՀՀ խորհրդանիշ դրոշը։ Երբեմնի ՀՀԿ-ականը պատասխանել է․ «Այ, եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի»։

Վարդանիկը լրագրողին էլ է հորդորել խաչ կրել, հավատ ունենալ, Աստծուն ապավինել, որ «էս օրից» դուրս գանք»։

Spread the love