Կրկին ծննդյան տարեդարձ՝ ԱԺ-ում. Երեկ էլ Կարեն Ավագյանն էր շրջում միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին

- in Մամուլ
AJ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն քանի օր է՝ աչք չի բացում քեֆերից: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ երկու օր շարունակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն էին ուշացումով նշում:

Երեկ էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ կուսակցության երիտասարդական թևի նախագահ Կարեն Ավագյանի ծննդյան 43-րդ տարեդարձն էր: Եվ մինչ խորհրդարանում քննարկում էին 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Կարեն Ավագյանը մի քանի պատգամավորների հետ շրջում էր խորհրդարանի միջանցքներում՝ նվերների տոպրակները ձեռքին:

Նրան ուղեկցող պատգամավորներն էլ առիթը բաց չէին թողնում բոլոր հանդիպողներին հիշեցնելու, որ այսօր Կարեն Ավագյանի ծննդյան օրն է, որպեսզի շնորհավորեն նրան»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20