Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Մաքսային միությունը բացառում է դա

- in Մամուլ
Hayastan EM

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպայի  պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին:

Հարցին, թե ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև, արդյո՞ք կա նման հեռանկար, Հաննանը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ, որովհետև Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները: Այսինքն` նույն Բրիտանիան որոշել է դուրս գալ, այսպես կոչված, իրենց Մաքսային միությունից հենց այդ պատճառով»:

Ինչ վերաբերում է համաձայնագրի արդյունքներին, ըստ Հաննանի. «Այս համաձայնագիրը Ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե Դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք»:

Նա նաև նշել է, թե ՀՀ-ն լիովին ազատ չէ իր որոշումներում, այլ կախված է ՌԴ-ից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20