Հայաստանն` իր քաղաքական մշակույթով, նույնիսկ շատ նման է Ղազախստանին

- in Հասարակություն
Nazarbaev

Ղազախստանում հարյուրավոր հանքափորներ հրաժարվում են դուրս գալ հանքից՝ պանանջելով աշխատավարձի բարձրացում: Բողոքի աննախադեպ ակցիային մասնակցում են 684 հանքափորներ: Աշխատավարձի բարձրացման պահանջով հանքափորների ակցիան տեղի է ունենում Շախտինսկ քաղաքի մոտ գտնվող քարածխի չորս հանքերում:

Հանքափորները պահանջում են կրկնապատկել իրենց աշխատավարձը: Ղազախստանը հետխորհրդային ամենաավտորիտար երկրներից մեկն է, և թերևս հանքափորները դիմել են պայքարի ծայրահեղ քայլին, որովհետև կորցրել են հույսը, որ դասական քաղաքականության գործիքներով կարող են պաշտպանել իրենց իրավունքները:

Հայաստաննավտորիտարիզմի մակարդակով հաստատ զիջում է Ղազախստանին, սակայն ֆասադային մակարդակում, իսկ բովանդակային հարթության վրա մենք մաս ենք կազմում հենց եվրասիական քաղաքական «մշակույթին», որի նշանային խորհրդանիշներից մեկը հենց Ղազախստանն է: Ասենք Հայաստանում դժվար է պատկերացնել, որ որևէ ընդդիմադիր իրեն կարող է Սաակաշվիլու պես ագրեսիվ պահել, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակվել` չնայած իշխանության ճնշմանը: Հայաստանն ամենևին էլ Ուկրաինա չէ և դա արտացոլված է նաև մեր երկրների եվրաինտեգրման տարբեր մակարդակներում:

Հայաստաննիր քաղաքական մշակույթով, նույնիսկ շատ նման է Ղազախստանին: Հիմնական տարբերությունը թերևս այն է, որ Հայաստանում, ի տարբերություն Ղազախստանի, տեսակետ արտահայտելու համար դեռևս չեն ազատազրկում: Հայաստանն աղքատ երկիր է առանց բնական ռեսուրսների, և իշխանություններն իրենց նման շռայլություն թույլ տալ չեն կարող: Մյուս կողմիցհայաստանյան իրականությունն որևէ աղերս չունի դեմոկրատիայի հետ, ավելի շուտ դրա իմիտացիայի դրսևորում է, որովհետև Հայաստանում որևէ քաղաքական ուժ, ըստ էության, չի կարող հավակնել իշխանության կամ քաղաքացիական ու հասարակական որևէ նախաձեռնություն չի կարող հասնել թեկուզ լոկալ խնդրի լուծման, եթե շոշափվում են համակարգի կենսական շահերը:

Ղազախստանի դեպքերը ցույց են տալիս, որ հասարակությունն ավելի անկաշկանդ ու հետևողական է լինում, երբ պատրանքներ չի տածում քաղաքական համակարգի հանդեպ: Հայաստանյան իմիտացիան, խորհրդարանական ակտիվ դիսկուրսն երբեմն արհեստական պատկեր է ձևավորում, թե հասարակությունն ունի իր շահերը ներկայացնող տրանսլյատոր ուժեր: Սա, մեղմ ասած, հեռու է իրականությունից, որովհետևեթե նույնիսկ խորհրդարանում կան մեկ կամ նույնիսկ երկու տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ, ապա միևնույն է նրանք որևէ ռեսուրս չունեն ազդելու` բնույթով փակ համակարգի որոշումների կայացման վրա: Սա համարենք անվիճարկելի փաստ և փորձենք հասկանալ, թե ինչու է Հայաստանում ճգնաժամ ապրում քաղաքացիական պայքարը:

Տոնավաճառների առևտրականները և ուսանողներն ընդվզեցին կառավարության քաղաքականության, նախաձեռնությունների դեմ, սակայն նրանց պայքարը վախվորած և անատամ ստացվեց, որովհետև երկու խմբերն էլ, ըստ էության, իրենցից օտարեցին փողոցային ռեսուրսը և գերադասեցին իշխանության տաքուկ կաբինետներում օնլայն «կառուցողականություն» խաղալ կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Մեծ իմաստովիշխանություններն ոչինչ չզիջեցին, հակառակը ստեղծեցին դեմոկրատիայի պատրանք` ամուր պահելով ռեժիմի շահերը:

Քաղաքացիական շարժման, մտածողության ճգնաժամը դրսևորվեց նաև ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացների ժամանակ: Երկու դեպքում էլ տեսանելի չեղավ քաղաքացիական սեգմենտի դերակատարությունն, ինչը թույլ տվեց իշխանություններին` սիրաշահել թե Բրյուսելին և թե Մոսկվային: Քաղաքացիական հասարակության «խաղից դուրս» վիճակն էապես ազդելու է Հայաստանի եվրաինտեգրման որակի վրա:

Հայաստանում քրեաօլիգարխիայի ազդեցությունն այլևս որակական ազդեցություն է գործումկանխատեսելի և վերահսկելի դարձնելով հասարակության վարքագիծը: Այլ խոսքով համակարգը գրեթե առանց դիմադրության կապիտուլացնում է քաղաքացիական հասարակությանն ինչի հետևանքով շուտով կարող ենք երնեկ տալ անգամ Ղազախստանին` եվրոպական հեռանկարը դարձնելով ավելի մշուշոտ:

Spread the love