Հայաստանում կան դեղերի գների իջեցման նախանշաններ

- in Առողջություն
levon-altunyan

Հայաստանում կան դեղերի գների իջեցման նախանշաններ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

«Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Նախատեսում ենք, որ դեղերի գները կիջնեն։ Ձեռնարկել ենք կենտրոնացված գնումների նախագիծ, որի շնորհիվ պետական պատվերով ձեռք բերվող դեղերի՝ 20-23 տոկոս գների իջեցում կունենանք», – ասաց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դժվարանում է ասել, թե որքանով է ազդել գնաճն իր վրա. «Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել, ես չեմ զբաղվում տան առևտրով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20