Հայաստանում 15 տարին չլրացածների քանի՞ տոկոսը սեռական հարաբերության փորձ ունի

brnutyun

Հայաստանում անցկացված  հարցումները ցույց են տալիս, որ  բնակչության  իգական  սեռի 15 տարին չլրացած անձանց 25 տոկոսը սեռական  հարաբերության փորձ ունի։

 

Araratnews.am-ի հետ զրույցում  ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը  պարզաբանել է նախարարի ասածը․ «Մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում բանախոսին միաժամանակ երկու հարց է տրվել։ Անանուն տարբեր հարցումներ են արվել։ Համաձայն Արաբկիր ԲԿ-ի հարցման՝ մինչև 15 տարեկան տղաների 25 տոկոսն է ասել՝ այո, մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն ունեցել է, իսկ աղջիկների մեկ տոկոսն է դրական պատասխան տվել։ Ավելի վաղ կատարված մեկ այլ հարցման արդյունքներով՝ նույն տարիքի տղաների 50 տոկոսն է ասել, որ մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն է ունեցել։ Այս դեպքում ստացվում է, որ այդ տարիքի երեխաների շրջանում միջինում ստացվում է 25 տոկոս։ Ահա այս երկու 25 տոկոսն է սխալմամբ նշվել որպես աղջիկների շրջանում»։

Spread the love