Հայրը խաղալիքներով ծեծել է դստերը. Դրվագ «ավանդական ընտանիքի» կյանքից

- in Սոցիալական
cec

Երեւանում տղամարդը մեղադրվում է անչափահաս դստերը խաղալիք ավտոմեքենայով եւ պլաստմասե խողովակով ծեծելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Եփրեմը սեպտեմբերի 22-ին ուշ երեկոյան վիճել է դստեր հետ եւ խաղալիք ավտոմեքենան նետել է նրա ուղղությամբ, ապա ձեռքերով, ոտքերով և որպես խաղալիք ծառայող պլաստմասե խողովակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Դստերը փորձել է պաշտպանել մայրը, սակայն Եփրեմը նրան նույնպես ծեծել է:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20