Հարկայինն ու Պետռեգիստրն` ընդդեմ կուսակցությունների՞

- in Կեղտոտ լվացք
Hashvark

ՀՀ կառավարությունն՝ ի դեմս Հարկային ծառայության, հաջորդիվ նաև՝ Պետռեգիստրի պետական ծառայության, իսկական տեռոր են սկսել արտախորհրդարանական կուսակցությունների դեմ:

Այսօր առավոտից բազմաթիվ զանգեր ենք ստանում արտախորհրդարանական տարբեր կուսակցություններիցայն մասին, որ Պետռեգիստրից զանգահարել են իրենց ու ասել, թե Հարկայինից ցուցակ են ստացել, որտեղ նշված կուսակցությունները լուծարվում են: Պատճառաբանությունը, պարզվում է, այն է, որ իբրև թե այդ կուսակցությունները հաշվետվություններ չեն ներկայացրել, դրամական մուտքեր ու ելքեր չունեն, ուստի հարկեր չեն մուծում, անշարժ կամ շարժական գույք չունեն իրենց հաշվեկշռում:

Ստացվում է, որ ժողովրդական հորջորջվող երկրում, որը ԵԱՏՄ անդամ է, իսկ վերջերս էլ Եվրամիության հետ ստորագրել է շրջանակային համաձայնագիր, արտախորհրդարանական կուսակցությունների դեմ պայքարում են հարկային վարչարարությա՞մբ:

Առավել մանրամասն՝ հաջորդիվ

Spread the love