Հարուստների և աղքատների միջև ամենափոքր ճեղքը Եվրոպայում է

- in Հասարակություն

Եվրոպան առաջատար է եկամուտների հավասարության համաշխարհային վարկանիշում, որը կազմել է միջազային World Inequality Lab-ը։

Եվրոպայի ամենահարուստ մարդկանց 10 տոկոսին բաժին է ընկնում բոլոր եկամուտների 37 տոկոսը։ Համեմատության համար, Ռուսաստանում ամենահարուստ մարդկանց 10 տոկոսը ստանում է բոլոր եկամուտների 46 տոկոսը, ԱՄՆ-ում և Կանադայում՝ 47 տոկոսը, Մերձավոր Արևելքում (անհավասության ամենաբարձր ցուցանիշը)՝ 61 տոկոսը։

Եվրոպայում հարուստների և աղքատների միջև ճեղքը փոքր-ինչ մեծացել է վերջին 35 տարիներին՝ 32 տոկոսից դառնալով 37 տոկոս։ XX դարի կեսերին եկամուտների մակարդակում ճեղքը կրճատվել է, սակայն 80-ականներից բարձրանում է ողջ աշխարհում։

Spread the love