1994-ի դեկտեմբերի 28-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստատեսային ելույթով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարում է կասեցված: Պատճառն, ըստ նրա, այն է, որ անվտանգության մարմինները հայտնաբերել են «Դրո» ահաբեկչական կառույցը, որն արդեն իրականացրել է մի քանի սպանություն:

Կառույցին վերագրվում էր նաև թմրանյութերի վաճառք: Այդ կառույցին վերագրվեց նաեւ Համբարձում Գալստյանի սպանությունը: Ավելի ուշ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը:

Երրորդ հանրապետության ամենաաղմկոտ իրադարձություններից մեկն արժանացավ տարբեր գնահատականների: Իրավական հարթության վրա Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը գուցե նույնիսկ խոցելի է, որովհետև նախագահն իրեն փաստացի վերագրեց դատարանի ֆունկցիա:

Մյուս կողմիցՀայաստանը դեռ չուներ Սահմանադրություն ու գործող օրենսդրությունը սողանցքներ թողնում էր նախագահի նման հրամանագրի համար: Մեկ այլ հանգամանք էլ կա, որը վիճահարույց է դարձնում Տեր-Պետրոսյանի հրամանագիրը: Դա անմիջապես նախորդեց 1995-ի խորհրդարանական ընտրություններին անհարկի շահարկումներ ծնելով և նպաստելով ՀՅԴ «հերոսականացմանը»: Դժվար է միանշանակ պնդումներ անել, թե բովանդակային հարթության վրա որքանով են հիմնավոր Տեր-Պետրոսյանի կամ դատարանի փաստարկները, սակայն դրանց արժանահատվություն են հաղորդում մի քանի հանգամանքներ: ՀՅԴ-ն այդպես էլ չէր ինտեգրվել Հայաստանի քաղաքական կյանքինփորձելով պետություն կառուցել պետության մեջ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին հակասում էր թե ՀՅԴ կառուցվածքը(Բյուրոն գտնվում էր արտերկրում) և թե գործելաոճը(դռնփակ Ընդհանուր ժողովներ, զենքի վրա երդում և այլն): Սակայն ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Հայաստանում ահաբեկչությունը տարածված էր մինչև 1994-ը և ահաբեկչական նոր բում եղավ 1998-ից հետո, երբ ՀՅԴ գործունեությունը վերականգնվեց: 1994-98թթ-ին Հայաստանում ահաբեկչություն չի եղել: Ձեռնպահ մնանք մեկնաբանություններից հետևությունները թողնելով ընթերցողներին: Հավելենք մեկ այլ հանգամանք. ՀՅԴ նախկին կամ գործող անդամներ են եղել հետագա տարիների ահաբեկչական ակտերի մասնակիցները` Նաիրի Հունանյանն ու նրա խմբի անդամները, Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» առանցքային դեմքերը:

1998-ին Ռոբերտ Քոչարյանը վերականգնեց ՀՅԴ գործունեությունը և ազատ արձակեց կուսակցության առանցքային դեմքերինառանց իրավական հիմքերի: Հրանտ Մարգարյանն, Արմեն Ռուստամյանն ու մյուսները բանտից ազատ են արձակվել իրավիճակի փոփոխության հետևանքով. նրանց որևէ մեկը չի արդարացրել, իսկ դա նշանակում է, որ մեկ այլ իրավիճակում նրանք տեսականորեն կարող են կրկին հայտնվել ճաղերի հետևում: Սակայն Ռոբերտ Քոչարյանը մի ծառայություն Հայաստանին, այնուամենայնիվ, մատուցել է. նա ՀՅԴ-ին դարձրել է համակարգի մաս, ըստ այդմ դարձնելով կառավարելի ու կանխատեսելի:

Հիմա ՀՅԴ Բյուրոն Հայաստանում է, Սփյուռքում հայդատական «գրդոնի» ռեսուրսը սահմանափակվել է, կուսակցության սնուցման աղբյուրը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգը: ՀՅԴ ֆորմալ անդամներն այլևս չեն կրակում, սակայն նրա «ծռության» ցանցային դրսևորումներին ականատես ենք լինում հայրենիքում և սփյուռքում: Զենքի վրա երդվելու հոռի մշակույթը դեռ երկար տարիներ իրեն զգացնել է տալու…