«Հո չե՞նք գալու հոգեկան հիվանդ դառնանք»

- in Իրավունք
Pavel Manukyan

«Սասնա ծռեր-1»-ի գործով դատական նիստում թեժ իրավիճակ առաջացավ: Դատարանը հետազոտում է մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները, մեղադրողը հրապարակում է 14-րդ հատորում առկա քննչական փորձարարությունների արձանագրությունները:

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «Չեմ ցանկանում ներկա լինել էս բարբաջանքին: Եթե զինված ապստամբության հանգամանքները քննվեին կլսեի, բայց հնարավորություն տվեք դուրս գալ՝ ոչ այստեղ, ներքևի խցում հանգիստ սպասեմ»:

Գագիկ Եղիազարյանը դատավորի հորդորները՝ մնալ դահլիճում և լսել հրապարակվող փաստաթղթերի մասին չլսեց, ոտքի կանգնեց, ինչին հետևեցին նաև մյուս Սասնա ծռերը, բոլորը ոտքի կանգնեցին, նրանցից մեկը բացականչեց «Հո չե՞նք գալու հոգեկան հիվանդ դառնանք»:

Spread the love