«Ղարաբաղը մերն է» էմոցիոնալ բանաձևը համայն հայությանը միավորում է նաև այսօր

- in Վերլուծական
LGHH

Իսկ երեք տասնամյակ առաջ դա Հայաստանի հասարակությանը և աշխարհասփյուռ հայությանը կոնսոլիդացնող հիմնական բանաձևն էր, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր կոմֆորմիստ էին ու Ազատության հրապարակ չէին գնում կամ էլ` պարտիականի տոմսը պինդ պահում էին գրպաններում:

«Ղարաբաղը մերն է» կարգախոսը, սակայն, էմոցիոնալ ենթատեքստ ունի, իսկ քաղաքական հարթության վրա այն դրսևորվում է տարբեր, նույնիսկ հակադրվող ձևակերպումներով: Սխալ է այն պնդումը, որ Ղարաբաղի հարցում բոլորը նույն դիրքորոշումն են ունեցել և այն ընդամենը շահարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի կողմից` իշխանության գալու համար: Այս պարզունակ մեղադրանքը հետո առիթ դարձավ, որպեսզի տարիներ անց փոխզիջումների մասին խոսող Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատները մեղադրեն Ղարաբաղը «ծախելու» մեջ:

88-ին Հայաստանի կոմկուսի ղեկավարները մասնավոր զրույցներում ու շփումներում «Ղարաբաղը մերն է»-ի ոչ պակաս ջատագովներ էին, սակայն պրակտիկ քաղաքականության մեջ համոզված կարծում էին, որ «Ղարաբաղն իրենց գրպանում չէ», այլ խոսքովանիմաստ էին համարում համազգային զարթոնքն ամեն բան թողնելով Մոսկվայի ողորմածությանը: Մոսկվայի 1921թ-ի «ողորմածությունը» նրանց համար դաս չէր եղել, ոչ էլ` այն, որ Մոսկվայի «ողորմածության» հետևանքով Երևանի քթի տակ հայաթափվել էր Նախիջևանը:

Սփյուռքի դաշնակները նույնպես88-ին գաղթօջախներից ազդարարում էին, որ «Ղարաբաղը մերն է», բայց հետևից հիշում էին Կարսի ու Արդահանի, կարոտի աղբյուր Մասիսի ու վշտի խորհրդանիշ Վանի մասին: Ու այս ամենի վիրտուալ և անիրական օրակարգի արանքում կորչում էր Արցախի սուբյեկտությունը: 88-ի շարժման հիմնական առանձնահատկությունը հենց այն է, որ այն մեծացնում էր Ացախի սուբյեկտությունը` թե համազգային շարժման հարթակներում և թե ՀՀՇ-ի իշխանության տարիներին, երբ ԼՂՀ-ն հրադադարի պայմանագրի կողմ էր, բանակցային գործընթացի լիարժեք մասնակից:

88-ի շարժման հիմնական առաքելությունը հենց այն էր, որ նա ԼՂ խնդիրը դուրս բերեց ազգային նեղ համատեքստիցներկայացնելով մարդու իրավունքների և ինքնորոշման սկզբունքի գերակայության հարթության վրա: Այլ խոսքով Արցախի հարցում 88-ին շարժման պահանջները համահունչ էին համաշխարհային համատեքսին ու պատահական չէ, որ միջազգայնորեն լեգիտիմացված էր հայկական կողմի հաղթանակն արցախյան պատերազմում:

Ճակատագրի հեգնանքովԼՂՀ-ն բանակցություններից դուրս մղած և 88-ի արժեքներին հակադրվող Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր Ղարաբաղը «ծախելու» մեջ թեև անհասկանալի է, թե ԼՂՀ առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահն ինչպես էր ապահովելու հաղթանակըԱրցախի սուբյեկտությունը հետևողականորեն սպանելուց հետո: Հավանաբար Մեղրին փոխանակելու ճանապարհով…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20