Lars

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 100 բեռնատար եւ 30 մարդատար ավտոմեքենա:

Մարտի 1-ից օտարերկրյա համարանիշերով մեքենաների վարորդները ստիպված կլինեն տրանսպորտային միջոցն ապահովագրել Վրաստան մուտքի ժամանակ, եթե մտադիր են այդ երկրում առնվազն 15 օր մնալ: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

«Օտար պետությունում գրանցված, Վրաստանում տեղաշարժող ավտոտրանսպորտային միջոցի տիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագիծը խորհրդարանն արդեն հաստատել է, այն պետք է ստորագրի Վրաստանի նախագահը:

Ապահովագրություն ձեռք բերել հնարավոր կլինի հսկիչ-անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրության ժամանակահատվածից:

Ապահովագրությունը պետք է ծածկի ճանապարհատրանսորտային պատահարի ժամանակ տուժածներին հասցված ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ նյութական վնասը: Առողջությանը հասցված ծանր վնասը ծածկվում է ամբողջովին, իսկ պակաս ծանրը՝ 60% և 30%-ով: Մեկ դեպքի սահմանաչափը ֆիզիակական վնասի դեպքում 30 000 լարի է (մոտ 11 800 դոլար), իսկ նյութական վնասի դեպքում՝ 25 000 լարի (ավելի քան 9 800 դոլար):

Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրվածի դիավորյալ գործողություններով, վտանգավոր նյութերի փոխադրման, ահաբեկչություններից, ռազմական գործողություններից և ռազմական մանևրերից, մրցումների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը:

Վրացական սահմանին մինչև 3,5 տոննա քաշով մեքենաներն անկախ շարժիչի ծավալից՝ պետք է Վրաստանում 15 օր մնալու համար վճարեն 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •