Մաքքարթնին իր ելույթի համար պահանջել է մսի և մորթու իսպառ բացակայություն

Electric_guitar

The Beatles խմբի համահիմնադիր Փոլ Մաքքարթնին ելույթ կունենա Նոր Զելանդիայում։

Ելույթի համար նա որոշակի պահանջ ունի. համերգի ժամանակ չպետք է վաճառվի մսամթերք, իսկ հանդերձարաններում չպետք է գտնվի կենդանիների մորթուց ու կաշվից պատրաստված որևէ իր։

Image result for Бывший участник The Beatles потребовал

Երաժիշտն անձամբ կշրջի քաղաքում լիմուզինով, որի նստատեղերը պատրաստված են արհեստական կաշվից։ Մաքքարթնիի հետ այնտեղ կլինի նրա խոհարարների թիմը, որը բուսական սնունդ կպատրաստի համերգների ժամանակ՝ առաջարկելով երկրպագուներին կերակուրների լայն ընտրանի։

Հայտնի է, որ Փոլ Մաքքարթնին արդեն երկար տարիներ հանդիսանում է բուսակեր և ողջ ժամանակ աջակցում է PETA միությանը, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար։

Spread the love