Մեծ Բրիտանիայում Brexit-ի հակառակորդների թիվը գերազանցել է կողմնակիցների թվին. հարցում

- in Հասարակություն
England Mec Britania

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդների թիվը 10 տոկոսով գերազանցել է Brexit-ի կողմնակիցների թվին։ Ցուցանիշների հարաբերակցությունը կազմել է 51 տոկոս ընդդեմ 41 տոկոսի։

Այս մասին պարզ է դառնում հասարակական կարծիքի հարցումից, որն անցկացրել է BMG Research սոցիոլոգիական ծառայությունը The Independent թերթի պատվերով։

Հարցման մասնակիցների 7 տոկոսը պատասխանել է «չգիտեմ», 1 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Հարցումն անցկացվել է Միացյալ թագավորության 1509 մեծահասակ բնակիչների շրջանում, դեկտեմբերի 5-8-ը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20