Նորվեգիան աշխարհում առաջինը հրաժարվեց FM-ռադիոյից

em

Նորվեգիայի Ազգային ռադիոհեռարձակողների ընկերությունը դեկտեմբերի 13-ից անցել է թվային ձայնային հեռարձակման համակարգի(DAB): Այդ մասին տեղեկացնում է The Local-ը:

Անցումը կատարվել է աստիճանաբար. այն սկսվել է ընթացիկ տարվա հունվարին: Ռադիոհեռարձակման նոր ձևաչափը լսողների համար կապահովի ձայնի լավագույն որակը և ալիքների անհամեմատ ավելի մեծ ընտրություն:

Թվային համակարգը 8 անգամ ավելի էժան կլինի, քան FM-ռադիոն: FM-ից DAB անցումը ակնկալվում է նաև Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում:

Spread the love