Նոր մանրամաներ. Մալաթիայում սպանվածը և նրա ուղղությամբ կրակած անձն ազգականներ են

- in Իրավունք
dzerbakalutyun

Մալաթիայում 38-ամյա տղամարդու սպանության գործով մեկ անձի որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից հավելելով, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին Բաբաջանյան փողոցում ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել, իսկ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննչական կոմիտեն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, պարզվել է ավտոմեքենայի մակնիշը, կրակոցներ արձակած անձի ինքնությունը, վերջինիս առնչությունը տուժողի հետ։

Մեր տեղեկություններով, սպանված և նրա ուղղությամբ կրակած անձն ազգականներ են և նրանց միջև գույքային վեճ է եղել 10 000-15 000 ԱՄՆ դոլարի չափով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20