Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Ասում են, նա ինքն է որոշել հրաժարական տալ, քանի, որ էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ:

Ընդ որում այն կարծիքը, թե նոր նախարար կնշանակվի վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հավանական չի համարվում: Որոշ տեղեկությունների համաձայն նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ էներգետիկայի փոխնախարար է եղել: