«Ռուսական գործով» զբաղվող քննիչները Թրամփին «բթամիտ» են անվանել

- in Միջազգային
Donald Tramp

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի երկու աշխատակիցներ, ովքեր աշխատել են «ռուսական գործը» հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմում, միմյանց հետ նամակագրությունում Դոնալդ Թրամփին անվանել են «բթամիտ»։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով Կոնգրեսին փոխանցված փաստաթղթերին։

Խոսքը ՀԴԲ-ի նախկին հակահետախույզ Փիթեր Ստրժոկի և նրա գործընկերոջ՝ Լիզա Փեյջի մասին է։ Նամակագրությունն իրականացվել է մինչ Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելը, սակայն չնայած դրան, երկու աշխատակիցները հեռացվել են։

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հաստատել էին, որ այդ երկու աշխատակիցների միջև սիրավեպ է սկսվել, սակայն այդ հանգամանքը չի ազդել Ստրժոկի կարիերայի վրա։

2016 թվականի ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջատության գործով հետաքննությունն անցկացնում են ՀԴԲ-ն, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցցիչների պալատի հետախուզական հատուկ կոմիտեները։ Մոսկվան բազմիցս հերքել է նախագահական արշավի ելքի վրա ազդելու փորձերը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20