Սաակաշվիլին ուզում է Օդեսայի քաղաքապետ դառնալ

- in Ընտրություններ
Saakashvili

Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուզում է Օդեսայի քաղաքապետ դառնալ:

«Ես ուզում եմ գնալ և Օդեսայի քաղաքապետ դառնալ: Ես կատակ չեմ անում, իսկապես: Սակայն Օդեսան կարելի է ոտքի հանել միայն փոխելով խաղի բոլոր կանոնները», – ասել է Սաակաշվիլին:

Նա ասել է, որ պատրաստ կլինի նորից գնալ այնտեղ և քաղաքապետ դառնալ, երբ դառնա լավ վարչապետ և բարեհաջող ավարտի իր գործունեությունն այդ պաշտոնում:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է երկրի վարչապետ դառնալ:

Սաակաշվիլին ասել է, որ չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին, չի կարող երկար մնալ Ուկրաինայի քաղաքականության մեջ:

Նրա խոսքով՝ իր և իր թիմի մշակած ծրագրով՝ Ուկրաինան կարելի է բարեփոխել ընդամենը 70 օրում, իսկ իշխանական ապարատը կրճատել 2/3-րդով:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ի վճիռը, ըստ որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Սաակաշվիլիին:

Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Սաակաշվիլիին՝ մերժելով տնային կալանքի մասին դատախազության միջնորդությունը: Սաակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին հանցավոր խմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20