Սամվել Կարապետյանը Երեւանում երկնաքեր կկառուցի

- in Մամուլ
Samvel Karapetyan

Հրապարակը գրում է. «Լուրջ մրցակցություն է ընթանում հայաստանյան օլիգարխներիՍամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ներդրումների մասով:

Ծառուկյանը, բացի Ծաղկաձորում նոր ճոպանուղի, ճանապարհներ, Արցախում զորամաս կառուցելուց, պատրաստվում է Ջերմուկում առողջարանային կենտրոն կառուցելԿառլովի-Վարի, Բադեն-Բադենի նմանությամբ հանքային ջրի լողավազաններով3-4 միլիոն դոլարի ներդրմամբ. նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ «Առինջ-մոլի» դիմաց կառուցվող «տեքստիլ-քաղաքում» կներդնի 6 միլիոն: Իր հերթին (բացի 10 տարվա կտրվածքով խոստացված 1 միլիարդից) Սամվել Կարապետյանն արդեն ավարտում է կրկեսի կառուցումը, «Փեթակի» հարեւանությամբ կառուցվող առեւտրի կենտրոնի աշխատանքները, իսկ որ ամենահետաքրքիրն է նա մտադիր է Մատենադարանի հարեւանությամբ ապակեպատ հսկա երկնաքեր կառուցել (Դուբայի երկնաքերերի նմանությամբ)` հին ու նոր Հայաստանները «միացնելով» իրար»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20