«Սասնա ծռեր 1»-ի գործով նիստը սկսվեց աղմուկով

- in Իրավունք
Arayik Khandoyan Miaynak gayl

«Սասնա ծռեր 1»-ի գործով  դատական նիստը սկսվեց աղմուկով: Արայիկ խանդոյանը հրաժարվում էր լսել մեղադրական եզրակացության իր մասը:

Նա հայտարարեց. «Ես էս հեքիաթը չեմ ուզում լսեմ: Նախագահողը ընդմիջում հայտարարեց, որից հետո ընթերցվեց մեղադրական եզրակացությունը:

Դատավորը Սասնա ծռերից յուրաքանչյուրին պարզաբաբնում է առաջադրված մեղադրանքը և հարցնում՝ մեղավոր ճանաչում են, թե ոչ: Յուրաքանչյուր «Սասնա ծուռ» Պավել Մանուկյանը ասաց. «Պղծած մեղադրական եզրակացությունով փորձում եք մեղադրել…կային Շամիրամի կախովի այգիներ, հիմա Սերժի կախովի մեղադրանքներն են…որ մտնում եմ դատարան խղճի հոտ եմ առնում, թրքաբարո են, թուրքի հոտ եմ առնում…էս պղծիքը դեմ եք տվել, սրա ինչը ընդունեմ… իմ և ընկերներիս պայքարի մեջ երազել եմ արդար դատարան ունենալ, դուք վերածել եք արդարության կառափնարանի…մենք մեր ապստամբությամբ ժողովրդից խլված իրավունք  ենք ցանկանում հետ բերել…եթե իմ ժողովուրդը կգտնի, որ ես հանցագործ եմ՝ Ազատության հրապարակում կամովին խարույկ կբարձրանամ»:

Սասնա ծռերի ելույթների ընթացքում Արայիկ Խանդոյանին դատարանը հեռացրել էր դահլիճից, նա դատարան կվերադառնա ընդմիջումից հետո, երբ հերթը կհասնի նրա մեղադրանքի պարզաբանմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20